Բալթյան երկրներ ռուսական գազ այլևս չի մատակարարվում
Լատվիան, Լիտվան և Էստոնիան ապրիլի 1-ից ռուսական գազ չեն ստացել։ Այս մասին լատվիական ռադիոյին հայտնել է բնական գազի համակարգի օպերատոր, JSC Conexus Baltic Grid խորհրդի նախագահ Ուլդիս Բարրիսը, փոխանցում է Interfax-ը։
«Եթե դեռ կասկածներ կային, թե արդյոք կարելի է հույս դնել ռուսական մատակարարումների վրա, ապա այս իրադարձությունները հստակ ցույց են տալիս, որ հուսալիության տեսանկյունից դրանց վրա հույս դնել իրականում անհնար է։ Պետության կողմից, միանշանակ անհրաժեշտ է լուծել երկրորդ տերմինալի կառուցման հարցը, որքան արագ, այնքան լավ»,- ասել է Բարրիսը։
Բարիսը նաև նշել է, որ գազը մատակարարում են Կլայպեդայի հեղուկացված բնական գազի տերմինալը և Ինչուկալնսի ստորգետնյա գազի պահեստարանը: Վերջինում, նրա խոսքով, այս ժամանակահատվածի համար գազն անսովոր շատ է` 7,6 տերավատ/ժամ։ Սա գրեթե այնքան է, որքան Լատվիան և Լիտվան միասին սպառում են ձմռան ամիսներին։ Ուստի առաջիկա ամիսներին անհանգստանալու պատճառ չկա։