Սերբիայում մեկնարկում են նախագահական և խորհրդարանական ընտրությունները
Սերբիայում կիրակի օրը մեկնարկել են նախագահական և արտահերթ խորհրդարանական ընտրությունները։
Նախագահական մրցապայքարի ֆավորիտը պետության ներկայիս ղեկավար Ալեքսանդր Վուչիչն է։ Վերլուծաբանների մեծ մասը չի կասկածում նրա հաղթանակին, խոսքը միայն այն մասին է, թե արդյոք Վուչիչը կկարողանա 60%-ից ավելի ձայն հավաքել առաջին փուլում։
Ընտրական լռության սկսվելուց ժամեր առաջ Վուչիչին աջակցել է ընտրողների 60,1%-ը, ասվում է Ipsos վերլուծական կենտրոնի կողմից հինգշաբթի օրը հրապարակված սոցհարցման մեջ։ Երկրորդ տեղում Սերբիայի գլխավոր շտաբի նախկին ղեկավար Զդրավկո Պոնոշն է, ով կարող է հավաքել 16,4 տոկոս ձայն։
Ընտրողները պետք է ընտրեն նաև Ժողովրդական ժողովի (խորհրդարանի) պատգամավորներին՝ 19 կուսակցական ցուցակներից։
Սերբիայում ընտրելու իրավունք ունի 6 502 307 քաղաքացի։