«Յանդեքս»-ի գլխավոր տնօրենը հեռանում է պաշտոնից
«Յանդեքս»-ի գլխավոր տնօրեն Ելենա Բունինան հեռանում է պաշտոնից, ՏԱՍՍ-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից։
«Ելենա Բունինան լքում է «Յանդեքս» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենի պաշտոնը։ Ռուսաստանում «Յանդեքս»-ի գործադիր տնօրենի պարտականությունները կկատարի Արտյոմմ Սավինովսկին։ Հետագա փոփոխությունների մասին կպատմենք ավելի ուշ»,- հաղորդել է մամուլի ծառայությունը։
Ինչպես նշում է The Bell-ը, Ելենա Բունինան մեկնել է Ռուսաստանից եւ այժմ աշխատում է «Յանդեքս»-ի իսրայելական գրասենյակում։ Լրատվամիջոցը վկայակոչում է ընկերության ներքին ֆորումում նրա նամակը։
Ելենա Բունինան այս պաշտոնը զբաղեցնում էր 2017թ․ դեկտեմբերից։ 2020թ․ մարտին նրան փոխարինել է Տիգրան Խուդավերդյանը։ Սակայն իր նշանակումից մեկ օր անց վերջինս լքել է պաշտոնը այն բանից հետո, երբ ընկել է ԵՄ պատժամիջոցների տակ։ Արեւմտյան երկրները սկսել են պատժամիջոցներ կիրառել ի պատասխան Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության։ Բունինան «Յանդեքս» ՍՊԸ-ի ղեկավարի պաշտոնը մինչեւ ապրիլի 15-ը պետք է կատարեր, գրում է «Կոմերսանտը»։