Շարքից հանվել է Պոլտավայի շրջանի օդանավակայանը, ոչնչացվել է Ուկրաինայի գրեթե 30 ռազմական օբյեկտ. ՌԴ ՊՆ
Ռուսական ավիացիան մեկ օրում խոցել է ուկրաինական 28 ռազմական օբյեկտ, շաբաթ օրը լրագրողներին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Օրվա ընթացքում ՌԴ օդատիեզերական ուժերի օպերատիվ-մարտավարական ավիացիան խոցել է Ուկրաինայի 28 ռազմական օբյեկտ, այդ թվում՝ հրթիռային և հրետանային զենքի և զինամթերքի երկու պահեստ, ինչպես նաև Ուկրաինայի Զինված ուժերի ռազմական տեխնիկայի կենտրոնացման 23 տարածք»,- ասել է գեներալը։
Բացի այդ, Ռուսաստանի զինված ուժերը հատուկ ռազմական գործողության սկզբից ի վեր ոչնչացրել են ուկրաինացի զինվորականների 125 ուղղաթիռ և 381 անօդաչու թռչող սարք, շաբաթ օրը հայտարարել է Կոնաշենկովը։
«Շարքից հանվել է Պոլտավայի շրջանի Միրգորոդ ռազմական օդանավակայանը, և չնչացվել են դրա քողարկված կայանատեղերում հայտնաբերված մի քանի ուկրաինական մարտական ուղղաթիռներ և ինքնաթիռ, ինչպես նաև վառելիքով և ավիացիոն զենքերով պահեստներ։ Ընդհանուր առմամբ, հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր ոչնչացվել են՝ 125 ինքնաթիռ և 88 ուղղաթիռ, 381 անօդաչու թռչող սարք, 1888 տանկ և այլ զրահատեխնիկա, 205 բազմակի հրթիռային կայանք, 793 դաշտային հրետանի և ականանետեր, ինչպես նաեւ 1771 միավոր հատուկ ռազմական մեքենա»,- ասել է նա։