Ռուդիկ Մկրտչյանը դարձավ բրոնզե մեդալակիր
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը նվաճեց առաջին մեդալը:
55 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Ռուդիկ Մկրտչյանը բրոնզե մեդալի համար պայքարում գոտեմարտեց Ռումինիայի ներկայացուցիչ Դենի Ֆլորին Միհայի հետ եւ 9:1 հաշվով վստահ հաղթանակ տարավ՝ նվաճելով բրոնզե մեդալ:
Ռուդիկ Մկրտչյանը պայքարը սկսել էր քառորդ եզրափակիչից, որտեղ 6:5 հաշվով կամայաին հաղթանակ էր տարել Ուկրաինան ներկայացնող Կորյուն Սահրադյանի նկատմամբ: Կիսաեզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը 3:7 հաշվով պարտվել էր Ադրբեջանի ներկայացուցիչ Էլդանիզ Ազիզլիին: