Մենք թուրքերին չենք ներում, մեր տղաների արած գործը ոչ ոք չի զրոյացնալու. բողոքի ակցիայի մասնակից ծնող (տեսանյութ)
Մենք թուրքերին չենք ներում, մենք պատրաստ չենք թուրքի հետ բանակցել, մեր տղաների արած գործը ոչ ոք չի զրոյացնալու։ Այս մասին այսօր Հանրապետության Հրապարակում «Ազգային ազատագրություն» շարժման ստորագրահավաքի ընթացքում ասաց ստորագրահավաքի մասնակից ծնողներից մեկը։
«Այսօր իշխանությունները գնում են թուրքի հետ 5 կետ ստորագրելու, բայց նրանց ոչ ոք իրավունք չի տվել որոշում կայացնել հայի փոխարեն։ Մենք որպես ՀՀ քաղաքացի դեմք ենք իրենց ստորագրածին, դեմ ենք, որ Արցախը դարձնում են ադրբեջանական, որ բանակը չեն զինում»,- ասաց ակցիայի մասնակից ծնողը։
Ես զարմանում եմ, որ պատերազմական երկրում չկա ԳՇ պետ, հետախուզության պետ։ Նա նշեց՝ ՀՀ-ն ու Արցախը կանգնած են պատերազմի շեմին, բայց իշխանությունները ոչ մի քայլի չեն գնում։
«Մենք դեմ ենք նման քաղաքականությանը»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում