Ճապոնիան 140 տարում առաջին անգամ նվազեցրել է դեռահասության տարիքը
Ճապոնիան 140 տարում առաջին անգամ նվազեցրել է դեռահասության տարիքը մինչեւ 18 տարեկան, հաղորդում է Japan Times-ը՝ հղում անելով Ճապոնիայի արդարադատության նախարարությանը։
«Օրենքը խախտած երիտասարդներին վերականգնվելու հնարավորություն տալու համար կարեւոր է, որ նրանք ոչ միայն մտածեն իրենց գործողությունների մասին, այլեւ գիտակցեն իրենց պատասխանատվությունը եւ իրենց պահեն որպես հասարակության անդամներ՝ կենտրոնանալով իրենց ուժեղ կողմերի եւ ներուժի վրա»,- որոշումը մեկնաբանել է արդարադատության նախարար Յոսիհիսա Ֆուրուկավան։
Մինչ Քաղաքացիական օրենսգրքի ներկայիս բարեփոխումը դեռահասության տարիքը 20 տարեկանն էր։ Այս ուղղումն ուժի մեջ մտնելուց հետո ճապոնացի երիտասարդները 18 տարեկանից իրավունք կունենան օրինական պայմանագրեր եւ գործարքներ կնքել առանց ծնողների համաձայնության։ Դրանք ներառում են բջջային հեռախոսի գնման, մեքենայի վարկի պայմանագրերի, բնակարանի վարձակալության պայմանագրերի կնքում։