Պուտին-Զելենսկի հանդիպումը կարող է կայանալ Ստամբուլում․Էրդողան
Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը կարող է կայանալ Ստամբուլում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Երեկ ես բանակցեցի պարոն Զելենսկու հետ։ Այսօր ժամը 16:00-ին կզրուցեմ պարոն Պուտինի հետ Նախնական խորհրդակցությունների արդյունքում մենք այժմ կարող ենք հանդիպել ղեկավարների հետ, որպեսզի քայլեր ձեռնարկենք, հատկապես՝ Ղրիմի եւ Դոնբասի հետ կապված։ Պարոն Զելենսկին դրական կարծիք ունի, եւ հուսով եմ, որ պարոն Պուտինը նույնպես դրական կարծիք կունենա։ Եթե մենք կարողանանք Ստամբուլում գագաթաժողով անցկացնել, ապա մենք շատ ուրախ կլինենք»,- ասել է Թուրքիայի նախագահը։