Ռուսական ընկերությունները կկարողանան ինքնաթիռների համար ռուբլով վճարել օտարերկրյա վարկատուներին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հրամանագիր «Տրանսպորտի ոլորտում որոշ օտարերկրյա վարկատուների առջեւ ֆինանսական պարտավորությունների կատարման ժամանակավոր կարգի մասին», տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Հրամանագրի համաձայն՝ ռուսական ընկերությունները կկարողանան ոչ բարեկամական երկրների վարկատուներին ռուբլով վճարել ինքնաթիռների լիզինգի եւ գնման համար՝ այն հաշիվներից, որոնք բացվել են ՌԴ-ի բանկերում։