Ուսանողը 800-ամյա կնիք է գնել եւ վաճառել 5000 դոլարով
Անգլիայից դպրոցականը մետաղորսիչով 800-ամյա վանքի կնիք է գտել եւ վաճառել 5000 դոլարով, գրում է GoodNewsNetwork-ը։
10-ամյա Ջորջ Հենդերսոնը հոր՝ Փոլի հետ բարեգործական պեղումների է մասնակցել։ Մասունքի վրա, որը մոտ 800 տարեկան է, պատկերացված է Մարիամ Աստվածածինը՝ մանուկը գրկին։
Ջորջն ու նրա ծնողները որոշել են գտածոն աճուրդի հանել, եւ այն գրավել է կոլեկցիոներների ուշադրությունը։ Մասունքը գնել է մասնավոր գնորդը, ով դրա համար վճարել է 5239 դոլար: Դպրոցականը որոշել է, որ շահույթը կիսելու է ֆերմերի հետ, ում հողատարածքում հայտնաբերվել է կնիքը։