Հարավային Օսիան մտավախություն ունի, որ Վրաստանին կարող են դրդել սադրանքների և լարվածության սրման
Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովը կարծում է, որ այն բանից հետո, երբ վրացական իշխանությունները հայտարարել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին միանալու մասին, հնարապետությունը պետք է հաշվի առնի բոլոր հնարավոր հետեւանքները, քանի որ Թբիլիսիին կարող են սադրանքների դրդել՝ անկախ Վրաստանի դիրքորոշումից: Այս մասին երկրի ղեկավարը հայտարարել է Հարավային Օսիայի Անվտանգության խորհրդի նիստում:
«Օրակարգի միակ հարցը Հարավային Օսիայի Հանրապետության՝ Ռուսաստանի Դաշնությանը միանալուն ուղղված քայլեր ձեռնարկելու մտադության մասին հայտարարությունունից հետո երկրի շուրջ ստեղծված իրավիճակն է: Արձագանք կա արդեն ողջ աշխարհում: Արձագանքել է Վրաստանը, աձագանքել է Ամերիկան: Հաշվի առնելով այն, որ ՌԴ հատուկ գործողության ժամանակ, որին դիմակայում են մի շարք եվրոպական երկրներ, ԱՄՆ-ն, որոնք զինում են ուկրաինացի ֆաշիստներին, հաշվի առնելով այն, որ Վրաստանը եւս հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին միանալու մասին, մենք պետք է հաշվի առնենք բոլոր հնարավոր ռիսկերը»,- ասել է երկրի նախագահը: Նա ընդգծել է, որ «Վրաստանի ցանկություններից և դիրքորոշումից անկախ՝ նրան կարող են դրսել սադրանքների և լարվածության սրման»: