Եվրոպայի խորհուրդն Իտալիայի առաջարկով ուկրաինական մշակույթի եվրոպական տարի է հայտարարել
Եվրոպայի խորհուրդն Իտալիայի առաջարկով ուկրաինական մշակույթի եվրոպական տարի է հայտարարել: Այս մասին տեղեկացրել է Իտալիայի մշակույթի նախարար Դարիո Ֆրանչեսկինին, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Նրա խոսքով՝ Կիեւին օգնությւոն կտրամադրվի մշակութային ոլորտի պահպանության և զարգացման, ինչպես նաեւ ոլորտի ներկայացուցիչների աջակցության համար:
«Ուկրաինան անհրաժեշտ օգնություն կստանա՝ մշակութային ժառանգության սպառնալիքներին դիմագրավելու եւ դրա պահպանման համար՝ ողջ հնարավոր տեխնիկական եւ իրավական գործիքակազմի օգնությամբ, որն առաջարկվում է մշակույթի ոլորտում ընդունված կոնվենցիաներով»,- ընդգծել է նախարարը: