Երևվանն ու Բեյրութը կկապվեն ուղիղ ավիաչվերթներով
Հայաստանն ու Լիբանանը երկու երկրի միջեւ հարաբերությունների խորացման մասին պայմանավորվածություն են ձեռք բերել, մասնավորապես՝ քաղավիացիայի ոլորտում: Այս մասին հայտնում է MTV.com լիբանանյան կայքը՝ Լիբանանի տրանսպորտի նախարար Ալի Համիեի եւ Հայաստանի դեսպան Վահագն Աթաբեկյանի հանդիպման ավարտին:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել Լիբանանի եւ Հայաստանի միջեւ ավիաերթուղու բացման եւ երկրների միջեւ ամենշաբաթյա չվերթներ իրականացնելու փոխադարձ թույլտվության մասին:
Նշվում է, որ կանոնավոր չվերթների օպերատորը տվյալ երթուղով կդառնա FLYONE ARMENIA ընկերությունը: Նախատեսվում է միջինում երեք չվերթի իրականացնել Երեւանի ու Բեյրութի միջեւ: