Ուսանողը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման՝ սխալմամբ իր հաշվին փոխանցված 1 միլիոն դոլարը ծախսելու համար
Հարավաֆրիկյան քոլեջի ուսանողուհին դատապարտվել է 5 տարվա ազատազրկման՝ սխալմամբ իր հաշվին փոխանցված 1 միլիոն դոլարը ծախսելու համար, հաղորդում է CBS-ը։
Երկրորդ կուրսի նախկին ուսանող Սիբոնգիլե Մանին դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման ուսանողների ֆինանսական օգնության ազգային սխեմայից դրամական միջոցներ գողանալու համար:
Գործավարուհու սխալի պատճառով նրա հաշվին ամսական 96 դոլար նպաստի փոխարեն մոտ 1 մլն դոլար է փոխանցվել։
Մանին օրական մոտ 1000 դոլար է ծախսել պայուսակներ, ալկոհոլ եւ հագուստ գնելու համար, մինչեւ հիմնադրամը նկատել է սխալն ու զեկուցել այդ մասին։
Դատավորի խոսքով՝ Մանին «չարամիտ մտադրություն» ուներ։ Նա հավելել է, որ զարմանալի է, թե որքան գումար է Մանիին հաջողվել ծախսել ամեն օր երկրի 48 տարբեր խանութներում: