Բաղձալի հանդիպումը կայացավ. ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը «կոտրվել է». «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Մարտի 24-ին պետք է կայանար ԵՊՀ գիտխորհրդի անդամների հանդիպումը ՀՀ նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։ Բայց հանդիպման օրը խորհրդի անդամներն էլփոստին նամակ էին ստացել, որ այն չեղարկվում է:
Բանն այն է, որ Վահրամ Դումանյանը զայրացել էր, որ առանց իր գիտության նման հանդիպում է նախատեսվել, եւ որոշել էր պատժել ԵՊՀ ռեկտորին, որի հետ լարված հարաբերություններ ունի․ Նիկոլ Փաշինյանի միջոցով չեղարկվել էր հանդիպումը:
Հետո ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը «կոտրվել է» եւ խնդրել նախարարին, որ հանդիպումը կայանա, վերջինս մեծահոգաբար համաձայնել է: Երեկ այդ բաղձալի հանդիպումը կայացավ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: