Շրի Լանկայի իշխանություններն արտակարգ դրություն են հայտարարել երկրում անկարգությունների պատճառով
Շրի Լանկայի իշխանությունները երկրում արտակարգ դրության ռեժիմ են սահմանել հանրային անկարգությունների պատճառով: Այս մասին ասվում է երկրի նախագահ Գոթաբայ Ռաջապաքսայի հրամանագրում։
Երկրում բողոքի ակցիաներ են ընթանում տնտեսական ճգնաժամի ֆոնին, որն ուժեղացել է 2021 թվականի վերջին: Այն պայմանավորված է օտարերկրյա զբոսաշրջության կրճատմամբ՝ պանդեմիայի պատճառով, ինչը հանգեցրել է երկրի արժութային պահուստների պակասի։ Այս պայմաններում Լանկայի իշխանությունները ստիպված են եղել կրճատել ներմուծումն ու ռեսուրսների խիստ խնայողություն սահմանել։
Շրի Լանկան ցեմենտի, ավտոմոբիլային պահեստամասերի, վառելիքի, սննդամթերքի, հիմնականում բրնձի մեծ պահանջարկ ունի: Բենզալցակայանների հերթերը ձգվում են կիլոմետրեր։ Գնաճ է գրանցվել, որի մակարդակը ընթացիկ տարում չի իջնում 25 տոկոսից։ Արտաքին փոխառություններին եւ տնտեսական ճգնաժամի դեմ պայքարին խոչընդոտում է Շրի Լանկայի արտաքին պարտքը, որը կազմում է 35 մլրդ դոլար: