Ջեն Փսակին մտադիր է հեռանալ Սպիտակ տան մամուլի քարտուղարի պաշտոնից
ԱՄՆ նախագահի վարչակազմի խոսնակ Ջեն Փսակին ծրագրում է գարնանը թողնել պաշտոնը և աշխատանքի անցնել MSNBC հեռուստաալիքում։ Այս մասին հայտնել են Սպիտակ տան երկու աղբյուրներ։
«Փսակին իր հեռանալու հետ կապված սերտ խորհրդակցություններ է անցկացրել Սպիտակ տան իրավաբանների հետ: Նա մանրակրկտորեն է մոտենում իր ծրագրերի էթիկական և իրավական ասպեկտներին»,- գրում է Axios-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:
Նշվում է, որ նա արդեն բանակցություններ է վարում MSNBC-ի հետ, որտեղ ծրագրում է աշխատանքի անցնել մայիսին։ Նա ուղիղ եթերներ և շոուներ է վարելու NBCUniversal Peacock հոսքային հարթակում:
Ջեն Փսակին Սպիտակ տան մամուլի քարտուղարն է 2021 թվականից, երբ Ջո Բայդենը դարձավ Միացյալ Նահանգների նախագահ։ Նախկինում նա աշխատել է Սպիտակ տան հաղորդակցության գծով տնօրենի մոտ (2009-2011թթ., 2015-2017թթ.), իսկ 2013-2015թթ. աշխատել է որպես ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար: