ՌՖՄ-ին հեռացնելը ՖԻՖԱ-ից տարբերակ չէ. Ջանի Ինֆանտինո
ՖԻՖԱ-ն մտադիր չէ Ռուսաստանի ֆուտբոլային միությանը հեռացնել կազմակերպությունից։ Այս մասին հայտարարել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն։
«Ռուսաստանի վերաբերյալ որոշումը կայացվել է մոտ մեկ ամիս առաջ, ՌՖՄ-ն բողոքարկել է որոշումը CAS, սպասում ենք վճռին։ Տեսնենք, թե ինչ կլինի հետո։ Հուսով եմ, որ հակամարտությունը կավարտվի, և մենք կկարողանանք նորից խաղալ:
ՌՖՄ-ին հեռացնելը ՖԻՖԱ-ից տարբերակ չէ։ Եթե մենք չհավաքենք մարդկանց միասին մեր համագումարների ժամանակ, ապա ավելի լավ է դադարեցնենք մեր գործունեությունը և գնանք տուն»,- մեջբերում է Ինֆանտինոյին Р-Спорт-ը։