Ոստիկաններն ապօրինի ծառահատման նոր դեպք են բացահայտել
ՏեսանյութերՈստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների հերթական կանխարգելիչ միջոցառումը մարտի 29-ին էր: Ժամը 22.30-ի սահմաններում Դսեղ գյուղում Թումանյանի ոստիկանները կանգնեցրել են 33-ամյա տղամարդու վարած առանց համարանիշերի «ԳԱԶ-66»-ը` բեռնված շուրջ 5 խմ փայտանյութով:
Վարորդը չի ներկայացրել բեռի օրինականությունը հավաստող որևէ փաստաթուղթ: Նա հայտնել է, թե նույն օրը բենզասղոցով հատել է կաղնի և թխկի:
Փայտանյութով մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք: Նշանակվել է մասնագիտական ստուգում, վնասի չափը պարզվում է:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ բենզասղոցը հայտնաբերելու, նաև մեքենայի պատկանելությունն ու հաշվառման համարանիշը պարզելու ուղղությամբ: