Ավելի քան 30 երկիր միացել է ռազմավարական պաշարներից նավթ բաց թողնելու ԱՄՆ նախաձեռնությանը. Բայդեն
Ավելի քան 30 երկիր միացել է ռազմավարական պաշարներից նավթ բաց թողնելու ԱՄՆ նախաձեռնությանը, հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
«Այս առավոտ աշխարհի ավելի քան 30 երկրներ հավաքվել են Միջազգային Էներգետիկական Գործակալության արտակարգ նիստի և պայմանավորվել են տասնյակ միլիոնավոր բարել նավթ բաց թողնել շուկա», – ասել է նա Սպիտակ տանը ունեցած ելույթի ժամանակ։
Նախագահի խոսքով՝ տասնյակ երկրներ, համաձայնվելով ԱՄՆ-ի առաջարկին, դեմ են արտահայտվել «Ռուսաստանի կողմից էներգառեսուրսները որպես զենք օգտագործելուն»։
Նախօրեին Բայդենը հայտարարել էր վեց ամսվա ընթացքում երկրի ռազմավարական պահուստից օրական 1 մլն բարել նավթ բաց թողնելու մտադրության մասին՝ նավթի շուկան կայունացնելու և գների անկայունությունը նվազեցնելու նպատակով։
Նրա խոսքով, այս տարբերակի կիրառելով բավարար ժամանակ կշահեն նավթի արդյունահանումը պահանջվող ժամկետներում ավելացնելու համար։