Ուկրաինայում ապավինում են «գերժամանակակից» ռազմական տեխնիկային ԱՄՆ-ից եւ Մեծ Բրիտանիայից
Ուկրաինան շուտով կկարողանա ավելի լավ պաշտպանել իր երկինքն ու քաղաքները ռուսական հարձակումներից, քանի որ սպասում է «գերժամանակակից» ռազմական տեխնիկային ԱՄՆ-ից եւ Բրիտանիայից, ասել է Ճապոնիայում Ուկրաինայի դեսպան Սերխի Կորսունսկին, հայտնում է Reuters-ը։
«Նրանք պահպանում են առավելությունն ավիացիայի, ինքնաթիռների եւ հրթիռների ոլորտում, եւ մենք ապավինում ենք ԱՄՆ-ից եւ Մեծ Բրիտանիայից գերժամանակակից սարքավորումներին՝ մեր երկինքն ու մեր քաղաքները պաշտպանելու համար,- մամուլի ասուլիսին ասել է Կորսունսկին։- Երբ նրանք թեւավոր հրթիռներ են արձակում, մենք պետք է որսանք դրանք։ Ուստի մեզ անհրաժեշտ է այդ ժամանակակից տեխնիկան»: