Կազգայնացվի Զելենսկու բնակարանը Ղրիմում
Ուկրաինացի օլիգարխների եւ քաղաքական գործիչների՝ ազգայնացման ենթակա գույքի ցուցակում կհայտնվի նաեւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու բնակարանը Յալթայի շրջանի Լիվադիա բնակավայրում։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տեղեկացրել է աղբյուրը Ղրիմի կառավարությունում։
«Ազգայնացման ենթակա գույքի ցուցակում կներառվի նաեւ Զելենսկու Լիվադիայի բնակարանը»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Ղրիմում էլիտար բնակարանը պատկանում է Զելենսկու կնոջը՝ Ելենային։ Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովը հավաստիացրել է, որ բնակվարձը վճարվել է կանոնավորապես։