Ռոսպոտրեբնադզորն առաջարկել է չեղարկել ցամաքային ճանապարհով մուտք գործող ՌԴ եւ ԵԱՏՄ քաղաքացիների համար COVID-թեստը
Ռոսպոտրեբնադզորն առաջարկել է չեղարկել ցամաքային ճանապարհով մուտք գործող ՌԴ եւ ԵԱՏՄ քաղաքացիների համար COVID-թեստը։ Գլխավոր պետական սանիտարական բժշկի համապատասխան որոշման նախագիծը հրապարակվել է նորմատիվ իրավական ակտերի նախագծերի դաշնային պորտալում։
«Բանաձեւի ընդունման պատճառը օպերատիվ շտաբի կողմից Ռուսաստանի Դաշնության տարածք նոր կորոնավիրուսային վարակի ներմուծումն ու տարածումը կանխելու որոշումների ընդունումն է՝ Ռուսաստանի Դաշնության եւ ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիների մուտքի սահմանափակումների վերացման առումով»,- ասվում է փաստաթղթում։