«Օսկարի» ընթացքում կռվի պատճառով Ուիլ Սմիթին ձերբակալություն էր սպառնում
«Օսկար» մրցանաբաշխության պրոդյուսեր Ուիլ Փաքերը հայտարարել է, որ Լոս Անջելեսի ոստիկանության աշխատակիցները պատրաստ էին տեղում ձրբակալել դերասան Ուիլ Սմիթին, որն արարողության ընթացքում իր կնոջ մասին կատակի պատճառով հարվածել էր հաղորդավար Քրիս Ռոքին, հայտնում է «ABC» հեռուստաալիքը։
«Ոստիկանները սկսեցին ասել՝ չէ՞ որ սա ծեծ է։ Նրանք ասացին՝ մենք կգնանք ու կձերբակալենք նրան։ Մենք պատրաստ ենք։ Մենք պատրաստ ենք տեղում ձերբակալել նրան»,- հայտարարել է Փաքերը։
Նա պարզաբանել է, որ ոստիկանության աշխատակիցները Սմիթին ձերբակալելու հարցը քննարկել են հենց կուլիսների հետեւում, սակայն այդ ծրագրերը չեղարկվել են, որ Քրիս Ռոքը հրաժարվել է բողոք ներկայացնել։