ՖԻԴԵ․ Լևոն Արոնյանը չորրորդն է
Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է շախմատիստների դասակարգման ամենամսյա աղյուսակը։
Առաջատարը աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն է։ Երկրորդ տեղում է իրանցի Ալիռեզա Ֆիրուջան, որը ներկայացնում է Ֆրանսիան։ Եռյակը եզրափակում է չինացի Դին Լիրենը։ Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը (ԱՄՆ) չորրորդն է։
Հայաստանի ներկայացուցիչներից Գաբրիել Սարգսյանը (2681) 58-րդն է, Հրանտ Մելքումյանը (2649) 96-րդն է։
ՖԻԴԵ
1․ Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)՝ 2864
2․ Ալիռեզա Ֆիրուջա (Ֆրանսիա)՝ 2804
3․ Դին Լիրեն (Չինաստան)՝ 2799
4․ Լեւոն Արոնյան (ԱՄՆ)՝ 2785
5․ Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)՝ 2781
6․ Ուեսլի Սո (ԱՄՆ)՝ 2778
7․ Ռիչարդ Ռապորտ (Հունգարիա)՝ 2776
8․ Անիշ Գիրի (Նիդեռլանդներ)՝ 2773
9․ Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան)՝ 2773
10․ Շահրիյար Մամեդյարով (Ադրբեջան)՝ 2771