Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 21 նոր դեպք. Մահացել է 4 քաղաքացի
Հայաստանում ապրիլի 1-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 21 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422540-ի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Վերջին մեկ օրում կատարվել է 2063 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 2977286 է:
Փաստացի այս պահին բուժվում է 2205 պացիենտ, նվազել է 38-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 410042 անձ` վերջին մեկ օրում 55 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 8616 է:
Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1677 է: