Ռուսաստանը գործնականում ոչնչացրել է Ուկրաինայի ռազմական արդյունաբերությունը․ Արեստովիչ
Ռուսաստանը գործնականում ոչնչացրել է Ուկրաինայի ռազմական արդյունաբերությունը. Այս մասին նոր տեսաուղերձում հայտնել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը, փոխանցում է ՈՒՆԻԱՆ-ը։
«Մեծ պատերազմը, ռազմական ագրեսիան եւ խաղաղության պայմանագիրը միշտ էլ փոխզիջում են կողմերի միջեւ։ Մի՛շտ։ Որովհետեւ երկու կողմերն էլ կորուստներ են կրում։ Եվ եթե կարծում եք, որ մենք չենք կրում, շատ եք սխալվում... Ռուսաստանը գործնականում ոչնչացրել է Ուկրաինայի ռազմական արդյունաբերությունը եւ շատ առումներով ավարտին է հասցնում քաղաքացիականը։ Ինչպես ասել եմ 2019թ․ տեսանյութում, նրանք ամեն ինչ անելու են, որ մեզ մսխեն այնպես, որ մենք ոչ մեկին հետաքրքիր չլինենք՝ որպես ավերված տարածք։ Սա այն է, ինչ նրանք անում են եւ կշարունակեն անել։ Բայց երեկվա բանակցությունները, դրանց արդյունքը միջանկյալ է, դա մեր կողմից որեւէ փոխզիջման բացակայություն է»,- հավաստիացրել է նա։