Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան կայցելի Կիև
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ ուղեւորությունից առաջ Ուկրաինա այցի կամ հանդիպումների օրակարգի մասին մանրամասներ չեն հաղորդվել, CNN-ին ասել է Եվրախորհրդարանի ներկայացուցիչը:
Երկուշաբթի իր ելույթում Մեցոլան կարեւոր է անվանել այն, որ «Եվրախորհրդարանն աջակցի Ուկրաինայի՝ անդամակցության թեկնածու երկիր դառնալու ձգտմանը»։
Մեցոլան հրապարակել է իր լուսանկարը՝ ուղեկցելով այն «Ես գնում եմ Կիեւ» գրությամբ: