Բելգորոդի նավթաբազայում հրդեհը բռնկվել էր ուկրաինական երկու ուղղաթիռների ավիահարվածի հետևանքով
Բելգորոդի նավթաբազայում հրդեհը բռնկվել էր ուկրաինական երկու ուղղաթիռների հարվածի հետեւանքով, որոնք Ռուսաստանի օդային տարածք էին մտել ցածր բարձրության վրա, Telegram-ի իր ալիքում հայտնել է Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը:
«Նավթաբազայում հրդեհը տեղի էր ունեցել Ուկրաինայի զինված ուժերի երկու ուղղաթիռների ավիահարվածի հետեւանքով, որոնք Ռուսաստանի տարածք էին մտել ցածր բարձրության վրա։ Զոհեր չկան»,- գրել է Գլադկովը։
Ուրբաթ առավոտյան Բելգորոդի շրջանի ղեկավարը հայտարարել էր Բելգորոդի նավթաբազայում բռնկված հրդեհի մասին։ Նրա խոսքով՝ վիրավորվել է երկու մարդ՝ ձեռնարկության աշխատակիցները, նրանց կյանքին ոչինչ չի սպառնում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։