Հետաքրքրիր է իմանալ. «Որքա՜ն են փոխվել ժամանակները». Առնոլդ Շվարցենեգերը յուրօրինակ ակցիա է իրականացրել իր սոցիալական հարթակում
Առնոլդ Շվարցենեգերը «Որքա՜ն են փոխվել ժամանակները» գրառմամբ լուսանկար էր տեղադրել , որտեղ նա քնած է փողոցում, իր բրոնզե արձանի հարևանությամբ, որը գտնվում է շատ հայտնի հյուրանոցի բակում․․․
Մի փոքր լուսանկարի պատմությունից.
Երբ նա Կալիֆորնիայի նահանգապետ էր, անձամբ ներկա էր գտնվել այս հյուրանոցի բացման արարողությանը, որի ժամանակ հյուրանոցի ղեկավարությունը հայտարարել էր․ «Ցանկացած պահի Դուք կարող եք գալ և զբաղեցնել Ձեզ համար նախատեսված հատուկ սենյակը»:
Տարիներ անց Առնոլդը լքեց նահանգապետի պաշտոնը․․․ Մի օր նա ժամանեց հյուրանոց, սակայն ղեկավարությունը հրաժարվեց նրան անվճար սենյակ հատկացնել, պահանջելով, որ նա վճարի, քանի որ հյուրանոցը մեծ պահանջարկ է վայելում:
Առնոլդ Շվարցենեգերը քնապարկ բերեց և քնեց իր արձանի տակ, բացատրելով, որ այդպիսով ուզում է մարդկանց հասկացնել հետևյալը.
Լուսանկարին կից նա գրառում էր կատարել՝
«Երբ ես կարևոր պաշտոն էի զբաղեցնում, նրանք մշտապես գովաբանում էին ինձ, երբ ես հեռացա պաշտոնից, նրանք պարզապես մոռացան ինձ և չկատարեցին իրենց իսկ տված հանդիսավոր խոստումները:
Մի՛ հավատացեք ոչ ձեր պաշտոններին, ոչ ձեր ունեցած փողին, ոչ էլ ձեր իշխանությանն ու փառքին, ոչինչ հավիտյան չէ այս կյանքում․․․
Գնահատե՛ք ձեր սիրելիներին, նրանց, ովքեր ձեր կողքին են, ժամանակ տրամադրեք և ուշադրություն հատկացրեք նրանց: Մարդկանց հետ հարաբերություններն ամենաճշմարիտ արժեքն են այս կյանքում, որոնց չի կարող փոխարինել և ոչ մի պաշտոն կամ կարգավիճակ․․․
Իշխանության և փառքի ձգտման ճանապարհին դուք կարող եք կորցնել ամենակարևորը, այն, ինչն իսկապես արժեք ունի ․․․»