Թուրքիան ի վիճակի չէ կարճաժամկետ հեռանկարում հրաժարվել ռուսական գազից. Չավուշօղլու
Թուրքիան ի վիճակի չէ կարճաժամկետ հեռանկարում հրաժարվել ռուսական գազից, հինգշաբթի հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն Аhaber հեռուսաալիքի հարցազրույցում։
«Ոչ, կարճաժամկետ հեռանկարում դա անհնար է»,- պատասխանել է նախարարը լրագրողի՝ «Կարո՞ղ է արդյոք Թուրքիան առաջիկայում ռուսական գազի այլընտրանք գտնել, օրինակ՝ Իրաքից, Ադրբեջանից կամ Իսրայելից» հարցին։
Թուրքիան ռուսական գազի մատակարարումների խնդիր չի ունենա, քանի որ չի մասնակցել ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին, նշել է նախարարը։