Հայաստանում բացված պաշտպանական ցուցահանդեսին ներկայացվել են ռուսական «Տ-72» և «Տ-90Ս» տանկերը
Երևանում բացված Պաշտպանական տեխնոլոգիաների ArmHighTech-2022 III միջազգային ցուցահանդեսին ներկայացված են ռուսական «Տ-72» եւ «Տ-90Ս» տանկերը, ինչպես նաև տանկերի աջակցության մարտական մեքենան: Այս մասին հինգշաբթի հաղորդվել է «Ուրալվագոնզավոդ»-ի պաշտոնական կայքում («Ռոստեխ» պետական կորպորացիայի կազմում):
«Նույնիսկ այսօր հաճախորդները հետաքրքրություն են ցուցաբերում «Տ-90Ս» տանկի նկատմամբ։ Նրանց գրավում է մեքենայի բացառիկ հուսալիությունը, չխափանվող շահագործումը, սպասունակությունն ու ամրությունը, ինչպես նաեւ գնի եւ որակի օպտիմալ հարաբերակցությունը»,- նշել են մամուլի ծառայությունից։
Նրանք նաև հայտնել են, որ «Տ-72»-ը 20-րդ դարի երկրորդ կեսի ամենամասայական տանկն է, առկա է մոտ 50 երկրների բանակի կազմում եւ արդիականացման գրեթե անսպառ հնարավորություններ ունի:
«ArmHighTech-2022-ին «Ուրալվագոնզավոդ»-ը ներկայացնում է նաեւ աշխարհում նմանը չունեցող տանկային աջակցության մարտական մեքենան: Այն կարող է օգտագործվել ցանկացած ինտենսիվության հակամարտությունների լուծման համար՝ հակատանկային զենքերի ոչնչացման եւ թշնամու կենդանի ուժն արդյունավետորեն ճնշելու համար: Իր մարտական արդյունավետության առումով մեկ այդպիսի մեքենան կփոխարինի երկու ՀՄՄ-ի եւ մոտոհրաձգային վաշտի»,- նշել են մամուլի ծառայությունում:
ArmHighTech սպառազինությունների եւ պաշտպանական տեխնոլոգիաների III միջազգային ցուցահանդեսն անցկացվում է Երևանում մարտի 31-ից ապրիլի 2-ը։ Ռուսական ցուցահանդեսի կազմակերպիչը «Ռոսօբորոնէքսպորտ»-ն է։
Բիզնես ծրագրի շրջանակներում նախատեսվում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ձեւաչափով Ռուսաստանի Դաշնության ռազմաարդյունաբերական հանձնաժողովի կոլեգիայի խորհրդի արտագնա համատեղ նիստը: