Էրդողանը բանակցություններ կվարի Զելենսկու հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ծրագրում է հինգշաբթի երեկոյան հեռախոսազրույց ունենալ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։
«Նախագահ Էրդողանը ծրագրում է այսօր՝ Մոսկվայի ժամանակով ժամը 20:00-ին, հեռախոսազրույց ունենալ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ»,- լրագրողներին հայտնել են Թուրքիայի նախագահի գրասենյակից։