Հայաստանը, ըստ եռակողմ պայմանավորվածության, Ղարաբաղից պետք է դուրս հանի զորքերը. Էրդողան
Թուրքիայի նախագահՌեջեփ Թայիփ Էրդողանը խոսել է Արցախում վերջին լարվածության հետ կապված՝ կրկին մեղադրելով հայկական կողմին։
Թուրքական Hurriyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահը պնդել է, թե իբր հայկական կողմն է հարձակվել եւ Ադրբեջանի զինված ուժերը ուղղակի պատասխանել են։ Ըստ Էրդողանի՝ Հայաստանը ըստ եռակողմ պայմանավորվածության պետք է զինված ուժերը հանի Ղարաբաղից։