Ձնածածկույթի ահռելի բարձրության հետևանքով ձյունը սահել է՝ ընդունելով բացառիկ տեսք․ Սուրենյան
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել, որն արվել է Մեղրիի լեռնաշղթայի համար։
«Սյունիքում՝ Մեղրիի լեռնաշղթայի վրա, ձնածածկույթի ահռելի բարձրության հետևանքով, ձյունը լեռնալանջերից սահել է և ընդունել այսպիսի բացառիկ տեսք»,-լուսանկարներին կից գրել է Սուրենյանը։