Ավստրալիայի հարավում չորս ուղևորով ուղղաթիռ է կործանվել
Ավստրալիայի հարավային ափին հինգշաբթի ուղղաթիռ է կործանվել, որում չորս ուղեւոր կար։ Վիկտորիա նահանգի ոստիկանության տվյալներով՝ ողջ մնացածների որոնողական օպերացիան շարունակվում է, սակայն այն զգալիորեն դժվարացած է ցածր ամպամածության եւ եղանակային բարդ պայմանների պատճառով, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ոստիկանության տվյալներով՝ փոքր ուղղաթիռը, որում մի քանի մարդ կար, անհետացել էր տեղական ժամանակով 09:30-ին Մելբուրնից 80 կիլոմետր դեպի հյուսիս գտնվող Դիսափոինմենթ լեռան մոտ թռնելիս։ «Վթարի վայրը հայտնաբերվել է վթարից մի քանի ժամ անց: Կարծում ենք, որ օդանավում հինգ մարդ կար՝ մեկ օդաչու եւ չորս ուղեւոր»,- հայտնել են ոստիկանությունից՝ նշելով, որ մարդկանց ճակատագիրն անհայտ է մնում, քանի որ փրկարարները չեն կարողանում հասնել վթարի վայր կամ մոտակայքում ուղղաթիռ իջեցնել՝ ծառերի խիտ թավուտների պատճառով։