Չավուշօղլուն Լավրովի եւ Կուլեբայի հետ քննարկել է նրանց նոր հանդիպման կազմակերպումը
Թուրքիայի արտգործնախարար Մեւութ Չավուշօղլուն ասել է, որ չորեքշաբթի զրուցել է ռուս եւ ուկրաինացի գործընկերներ Սերգեյ Լավրովի եւ Դմիտրի Կուլեբայի հետ՝ նրանց հանդիպումը կազմակերպելու համար։
«Աշխատում ենք Ռուսաստանի եւ Ուկրաինայի արտգործնախարարների հանդիպում կազմակերպելու ուղղությամբ։ Երեկ ես բանակցություններ եմ ունեցել Լավրովի եւ Կուլեբայի հետ այս հարցի շուրջ»,- ասել է Չավուշօղլուն A Haber հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Դատելով Ստամբուլում պատվիրակությունների բանակցությունների ընթացքում «ոտքի վրա» ունեցած խոսակցություններից եւ դատելով կողմերի հետ մեր բանակցություններից՝ կարելի է ասել, որ այդ հանդիպումը հնարավոր է առաջիկա երկու շաբաթվա ընթացքում»,- հավելել է նախարարը։