Հայտնի են Ամերիաբանկի «Ապրիր հայերեն», «Ապրիր ժպիտով» և «Ապրիր անսահման» գովազդային վիճակախաղերի հաղթողները
Մարտի 30-ին Ամերիաբանկն ամփոփեց «Ապրիր հայերեն», «Ապրիր ժպիտով» և «Ապրիր անսահման» գովազդային վիճակախաղերն ու հայտարարեց արդյունքները:
Սկսած 2021թ․ դեկտեմբերի 9-ից մինչև ս.թ․ մարտի 9-ը ներառյալ` Բանկն անկանխիկ գնումներ ու գործարքներ նախընտրող իր քարտապաններին, ինչպես նաև իր նոր հաճախորդներին հնարավորություն էր ընձեռել մասնակցելու 3 գովազդային վիճակախաղի և ստանալու 300 նվերներից մեկը:
«Ապրիˊր հայերեն»
Այս վիճակախաղին մասնակցող հաճախորդները հնարավորություն ունեին հաղթելու հայկական տարբեր բրենդերի 150 նվեր քարտերից մեկը` յուրաքանչյուրը 50,000 դրամ արժողությամբ:
Մրցույթի մասնակից դարձել են Ամերիաբանկի այն քարտապանները, որոնք նշված ժամանակահատվածում իրենց Visa Classic կամ Visa Gold վճարային քարտով կատարել են նվազագույնը 15 անկանխիկ գործարք` յուրաքանչյուրն առնվազն 5,000 ՀՀ դրամի կամ դրան համարժեք արտարժույթի չափով:
«Ապրիˊր ժպիտով»
«Ապրիˊր ժպիտով» գովազդային վիճակախաղի մասնակիցները ստացել են հնարավորություն հաղթելու Վեստա խանութ-սրահի 500,000, 100,000 կամ 60,000 դրամ արժեքով նվեր քարտերից մեկը` պարզապես 2021թ․ դեկտեմբերի 9-ից 2022թ․ մարտի 9-ը ներառյալ Ամերիաբանկում բացելով սմարթ հաշիվ և պատվիրելով անվճար քարտ:
«Ապրիˊր անսահման»
Ամերիաբանկի քարտապանները, որոնք սիրում են անկանխիկ գնումներ կատարել արտերկրի օնլայն խանութներում, իրենց Visa քարտով կատարելով 150,000 դրամ և ավելի ընդհանուր գումարով գնումներ, մասնակցել են «Ապրի՛ր անսահման» գովազդային վիճակախաղին և ստացել հնարավորություն հաղթելու 1,500,000 դրամ գումարով 7 ճամփորդություններից մեկը։
Հաղթող կոդերը պատահականության սկզբունքով ընտրվել են մարտի 30-ին` ժամը 19:30-ին, Ամերիաբանկի ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում
Հաղթող հաճախորդների կոդերին կարող եք ծանոթանալ այստեղ
Վիճակահանության մասնակցության պայմաններին և այլ մանրամասների կարող եք ծանոթանալ այստեղ։