Միջազգային հանրությունը պետք է համագործակցի Աֆղանստանի նոր կառավարության հետ. Լավրով
Միջազգային հանրությունը պետք է ակտիվորեն համագործակցի Աֆղանստանի նոր իշխանությունների հետ՝ խրախուսելով ՄԱԿ-ի բոլոր անդամների կողմից դրա ճանաչմանն ուղղված քայլերը։ Այս մասին հինգշաբթի հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը թալիբների կողմից ձեւավորված Աֆղանստանի կառավարությունում արտգործնախարար Ամիր Խան Մութթաքիի հետ հանդիպմանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք համոզված ենք, որ միջազգային հանրությունը պետք է ակտիվորեն համագործակցի Աֆղանստանի նոր կառավարության հետ՝ խրախուսելով ՄԱԿ-ի եւ նրա բոլոր մասնակիցների կողմից դրա պաշտոնական ճանաչմանն ուղղված քայլերը»,- ասել է նա։