«Գազպրոմ»-ը Եվրոպա գազի մատակարարումը դադարեցնելու սցենար է մշակում
«Գազպրոմ»-ը կարող է դադարեցնել գազի մատակարարումները Եվրոպա, հայտնում է «Կոմերսանտ» թերթը՝ վկայակոչելով աղբյուրները։
«Գազպրոմ»-, ինչպես պնդում են «Կոմերսանտ»-ի աղբյուրները, իսկապես դիտարկում է «անբարյացակամ երկրներ» գազի մատակարարումն ամբողջությամբ դադարեցնելու հնարավորությունը եւ գնահատում է այդ քայլի հետեւանքները»,- ասվում է պարբերականում:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է Կենտրոնական բանկին, «Գազպրոմ»-ին եւ կառավարությանը ռուբլով գազի փոխադարձ հաշվարկներ կազմակերպել սահմանափակումներ կիրառած ԵՄ եւ այլ երկրների հետ: Առաջին կատարողական զեկույցը Կրեմլում սպասվում է մարտի 31-ին։ Մատակարարման ծավալները, գները եւ գնագոյացման սկզբունքները նույնը կմնան: