Բրեդ Փիթն ու Ջենիֆեր Էնիսթոնը կրկին միասի՞ն են
Ջենիֆեր Էնիսթոնն ու Բրեդ Փիթը Հոլիվուդի ամենագեղեցիկ զույգերից էին։ Եվ նույնիսկ նրանց բաժանումից 15 տարի անց շատ երկրպագուներ հույս ունեն, որ նրանք կմիավորվեն։ Դե, կարծես թե լավ նորություններ ունենք:
Աստղերը նախօրեին վերամիավորման մասին խոսակցություններ են առաջացել: Բանն այն է, որ Ջենիֆեր Էնիսթոնին եւ Բրեդ Փիթին միասին նկատել են Փարիզի պենտհաուսում, որտեղ դերասանուհին ժամանակավորապես տեղափոխվել է «Սպանություն զբոսանավում» ֆիլմի երկրորդ մասը նկարահանելու համար։
Հայտնիներին մոտ կանգնած աղբյուրի խոսքով՝ Էնիսթոնի ու Փիթի հարաբերությունները շատ լավ են, բայց նրանք հաստատ չեն պատրաստվում հանրայնացնել դա։ InTouch-ին տված մեկնաբանությունում ինսայդերներից մեկը հայտնել է, որ Բրեդը Ջենիֆերի հետ տեղափոխվել է Փարիզ՝ նրա գործուղման ընթացքում կողքին գտնվելու համար: Զույգը հանգրվանել է Four Seasons հյուրանոցի շքեղ պենտհաուսում, որի մեկ գիշերվա արժեքը, ըստ աղբյուրների, կազմում էր 25 հազար դոլար: