Մեծ Բրիտանիան ռուսական գազի դիմաց ռուբլով չի վճարի
Մեծ Բրիտանիան ռուսական գազի դիմաց ռուբլով չի վճարի։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետի ներկայացուցիչը, հաղորդում է Reuters-ը։
«Բիզնեսի նախարար Քվասի Քվարթենգը՝ աշխատելով իր գործընկերների հետ, հստակ հասկացրել է, որ Մեծ Բրիտանիան ռուբլով չի վճարելու»,- ասել է նա՝ նշելով, որ գերատեսչությունը կապի մեջ է ցանկացած բիզնեսի հետ, որը կարող է խնդիրներ ունենալ: