Թուրք հայտնի ռազմական վերլուծաբանը լրտեսության մեղադրանքով կկանգնի դատարանի առաջ
Թուրք հայտնի ռազմական վերլուծաբան Մեթին Գուրքանը լրտեսության մեղադրանքով կկանգնի դատարանի առաջ, հաղորդում է Anadolu-ն։
46-ամյա Գուրքանին սպառնում է ցմահ ազատազրկում, եթե մեղավոր ճանաչվի քաղաքական կամ ռազմական լրտեսության նպատակով պետական գաղտնիքներ հրապարակելու մեջ: Նա հերքել է մեղադրանքները։
Գուրքանը բանակի պաշտոնաթող սպա է եւ ընդդիմադիր Ժողովրդավարություն եւ առաջընթաց կուսակցության (DEVA) հիմնադիր անդամ, որը գլխավորում է նախկին փոխվարչապետ Ալի Բաբաջանը: նոյեմբերի 29-ին նրան բերման են ենթարկել Ստամբուլի իր բնակարանում։
Բաբաջանը պաշտպանել է Գուրքանին՝ ասելով, որ վերլուծաբանին հասանելի չեն եղել գաղտնի տեղեկատվություն եւ պնդել է, որ իր վերլուծությունը հիմնված է բաց աղբյուրներից հավաքված տեղեկատվության վրա: