Բայդենը Զելենսկուն տեղեկացրել է, որ ԱՄՆ-ն մտադիր է Ուկրաինայի կառավարությանը 500 միլիոն դոլար տրամադրել
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն տեղեկացրել է, որ ԱՄՆ-ն մտադիր է Ուկրաինայի կառավարությանը 500 միլիոն դոլար տրամադրել։ Բայդենը եւ Զելենսկին քննարկել են Միացյալ Նահանգների, նրա դաշնակիցների եւ գործընկերների շարունակական աշխատանքը՝ Ուկրաինային ռազմական, տնտեսական եւ հումանիտար օգնություն տրամադրելու հարցում։
«ԱՄՆ-ն աշխատում է շուրջօրյա՝ կատարելու Ուկրաինայի հիմնական խնդրանքներն անվտանգության ապահովման հարցում: Ղեկավարները քննարկել են Միացյալ Նահանգների շարունակական ջանքերը դաշնակիցների եւ գործընկերների հետ՝ ուկրաինացի զինվորականներին լրացուցիչ հնարավորություններ ընձեռնելու ուղղությամբ։
Բացի այդ, Բայդենը Զելենսկուն տեղեկացրել է, որ ԱՄՆ-ն մտադիր է Ուկրաինայի կառավարությանը տրամադրել 500 միլիոն դոլար ուղղակի բյուջետային օգնություն։ Զելենսկին նախագահ Բայդենին տեղեկացրել է Ռուսաստանի հետ Ուկրաինայի բանակցությունների կարգավիճակի մասին»,- հայտնել է Սպիտակ տունը։