Սլովենիայի վարչապետը աջակցում է Ուկրաինա «Ս-300»-ներ ուղարկելու գաղափարին
Սլովենիայի վարչապետ Յանեզ Յանշան հայտարարել է, որ աջակցում է Ուկրաինա «Ս-300»-ներ ուղարկելու գաղափարին։
«Այո, ես աջակցում եմ դրան, քանի որ սրանք այն համակարգերն են, որոնց կարիքը Ուկրաինան ամենաշատն ունի»,- CNN-ին տված հարցազրույցում ասել է նա:
Նրա խոսքով՝ ինքը զրուցել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, որն ասել է, թե իր կառավարությունը պատրաստ է ուկրաինացիներին հանրաքվե առաջարկել՝ սահմանադրության փոփոխության վերաբերյալ՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու Ուկրաինայի ցանկությունից հրաժարվելու համար։
«Կարծում եմ, որ նրանք ինչ-որ պրագմատիկ որոշում են կայացրել, քանի որ եթե այս պատերազմում հաղթեն, կարծում եմ, ՆԱՏՕ-ն կցանկանա, որ նրանք միանան»,- ասել է Յանշան: «Երբ նրանք հաղթեն, ուկրաինական բանակը ամենաուժեղներից մեկը կլինի, եթե ոչ ամենաուժեղը եվրոպական մայրցամաքում»: