Ուկրաինացի փախստականների թիվը հասել է 4 միլիոնի․ ՄԱԿ
Ուկրաինայից փախստականների թիվը, որոնք լքել են իրենց տները՝ կապված ռուսական ռազմական հատուկ գործողության մեկնարկի հետ, արդեն 4 միլիոն է։ Այս մասին Twitter-ում գրել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին։
«Ներկայումս 4 միլիոն փախստական կա Ուկրաինայից՝ ռուսական հարձակման սկզբից հինգ շաբաթ անց»,- ասել է նա։
Գրանդին հայտարարել է նաեւ այցով Ուկրաինայի տարածք ժամանելու մասին։ Լվովում նա կքննարկի մարտերից տուժած եւ տեղահանված անձնանց աջակցությունը մեծացնելու ուղիները: