Վթարի պատճառով 12 ժամ ջուր չի լինելու Երևանի Կենտրոն վարչական շրջանում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 31-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի` Չարենցի փողոցի և նրբանցքների, Ալ.Մանուկյան, Ե.Քոչարի, Քաջազնունի, Ռոստոմի, Տոլստոյի, Արհեստավորների, Կորի, Ս.Վրացյան, Զավարյան, Ֆիզկուլտուրնիկների, Գրողների, Աղյուսագործների, Շարա Տալյան, Այգեստան 1-8 փողոցների, Քրիստափորի փող. 20-130, Սայաթ Նովայի պող. 28-44, Վարդանանց փող. 20-130, Նար-Դոսի փող. 36-130, Տիգրան Մեծի պող. 23-31Ա համարների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: