Կրեմլը 1 միլիարդ ռուբլի կհատկացնի պատժամիջոցների տակ հայտնված մշակույթի գործիչներին
ՌԴ նախագահի մշակութային նախաձեռնությունների հիմնադրամը մոտ 1 միլիարդ ռուբլի կհատկացնի պատժամիջոցների տակ հայտնված մշակութային գործիչներին: «Ինտերֆաքս»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողներին ասել է նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոն։
«Մոտ ապագայում մենք կսկսենք ընդունել դրամաշնորհների երկրորդ ալիքի հայտերը: Քանի որ ընթացիկ հայտերի թիվը կտրուկ աճել է, մենք պետք է աջակցենք ստեղծագործ թիմերին, որոնք գտնվում են ճնշման տակ, զրկված են ֆինանսավորման աղբյուրներից: Որոշում է կայացվել հատկացնել 1 մլրդ ռուբլի»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ «դրանք միջոցներ են, որոնք կարող են և պետք է օգտագործվեն ռուսական մշակութային ինքնությանը, ավանդական, հոգևոր և բարոյական արժեքներին առնչվող մշակութային նախագծերին աջակցելու համար»: