Պուտինն ու Շոլցը հեռախոսազրույց են ունեցել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ՝ քննարկելով Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունների հերթական փուլը և ռուսական գազի դիմաց ռուբլով վճարմանը անցնելու հարցը։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Բանակցությունների ընթացքում զրուցակիցները քննարկել «խաղաղ բնակչության անվտանգ տարհանումն` առաջին հերթին Մարիուպոլից» ապահովելու հետ կապված հարցեր։
Անդրադառնալով ռուսական գազի դիմաց վճարելիս ռուբլու անցնելու թեմային՝ ՌԴ նախագահը և Գերմանիայի կանցլերը պայմանավորվել են, որ երկու երկրների փորձագետները հետագայում կքննարկեն այս հարցը։
«Նշվեց, որ ընդունված որոշումը չպետք է հանգեցնի ռուսական գազ ներկրող եվրոպական ընկերությունների պայմանագրային պայմանների վատթարացման։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ երկու երկրների փորձագետները լրացուցիչ կբանակցեն այս հարցի շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարությանը, Կենտրոնական բանկին և «Գազպրոմին» հանձնարարել է մինչև 2022 թվականի մարտի 31-ը զեկուցել գազի դիմաց եվրոպական վճարումները ռուբլով փոխանցելու մասին։ Հումքի հաշվարկների նոր տարբերակը կանդրադառնա «ոչ բարեկամ երկրներին», որոնց թվում են ԱՄՆ-ը, Կանադան, Ճապոնիան և եվրոպական երկրները։