Մոսկվան Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքները գնահատում է որպես դրական առաջընթաց. Լարով
Մոսկվան Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքները գնահատում է որպես դրական առաջընթաց։ Այս մասին չորեքշաբթի օրը լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է «ՏԱՍՍ» գործակալությունը:
«Մենք երեկ Ստամբուլում կայացած բանակցությունների արդյունքները դրական առաջընթաց ենք համարում, բայց սա դեռ վերջնական արդյունքը չէ»,- ասել է նա։
Լավրովը նշել է՝ զգալի առաջընթաց է համարում այն, որ ուկրաինացի բանակցողները հաստատել են Ուկրաինայի ոչ միջուկային կարգավիճակը և նրա անվտանգությունը ՆԱՏՕ-ի շրջանակներից դուրս ապահովելու անհրաժեշտությունը: